44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները երեկ՝ հուլիսի 27-ին, ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանի հետ զրույցում պայմանավորվել են, որ կսպասեն մինչեւ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը վերադառնա գործուղումից։

Ծնողներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման համար մինչեւ օգտոստոսի 10-ը ժամանակ են տվել։

Հիշեցնենք, որ Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի հայտնվել շրջափակման մեջ ու անհետ կորել, փակել էին Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը եւ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ էլ էին նույն պահանջով բողոքի ակցիա արել, բայց Փաշինյանը նրանց այդպես էլ չէր ընդունել։

Էս պահին գնում ենք փոխոստիկանապետի հետ խոսալու, պետք լինի, հետ կգանք, նորից կփակենք Բաղրամյանը. Անհետ կորածի ծնող