Ինդոնեզիայում աշխարհի պղնձարդյունաբերության երրորդ խոշորագույն ընկերության` Freeport-McMoRan-ի հանքափորների ցույցի ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել նրանց վրա, որի հետեւանքով սպանվել է մեկ եւ վիրավորվել մեկ մարդ:

Գրեզբերգ հանքավայրի հազարավոր հանքափորներ, որոնք դժգոհ են ցածր աշխատավարձերից եւ աշխատանքի պայմաններից, հանրահավաքների շարք են սկսել սեպտեմբերի 15-ից: Նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձը, մեկ ժամի համար վճարելով ոչ թե 2,1-3,5 դոլար (ինչպես հիմա է), այլ 17,5-43 դոլար:

Արհմիությունների առաջնորդների խոսքով, ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ նախազգուշական կրակոցներ է արձակել, երբ ցուցարարները փորձել են փակել հանքավայրի ճանապարհը, հաղորդում է BBC-ն: