Նոբելյան կոմիտեն տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի հաղթող է ճանաչել ամերիկացի տնտեսագետներ Թոմաս Սարգենթին եւ Քրիսթոֆեր Սիմսին` «մակրոէկոնոմիկայի վրա ազդող էմպիրիկ հետազոտության պատճառների հետազոտության» համար, հաղորդում է Կոմիտեի կայքը:
Հիշեցնենք, որ տնտեսագիտության ոլորտում մրցանակի հանձնմանը դեմ են հանդես գալիս Նոբելի ժառանգորդները, քանի որ Նոբելն իր կտակում այդ մասին չի հիշատակել: Դրա համար էլ այդ մրցանակը կոչում են ոչ թե Նոբելյան, այլ Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակ:



























