Լոռու մարզի մի շարք համայնքներում այսօր ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին նաեւ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գագիկ Սուրենյանը՝ լուսանկրաով ցույց տալով կարկուտը:

Ֆեյսբուքյան օգտատերերը մեկնաբանություններ են գրել՝ հայտնելով, որ կարկուտը ոչնչացրել է ողջ բերքը՝ եւ բանջարեղեն, եւ պտղատու այգիներ: Կարկուտն այնքան ուժգին է եղել, որ նույնիսկ ավտոմեքենաների է վնասել:






























