Լիտվայի ներքին գործերի փոխնախարար Առնոլդաս Աբրամավիչուսը հաստատել է, որ ի պատասխան Վագներ խմբավորման վարձկանների Բելառուս տեղակայման՝ Լիտվան նախատեսում է փակել երկու սահմանային անցակետեր, հայտնում է ERR-ը։

Լիտվան մտադիր է փակել սահմանին երկու անցակետ՝ Շումսկում և Տվերյաչյուսում։ Այս մասին որոշումը պետք է կայացնի կառավարությունը։

Լիտվայի պետական ​​սահմանապահ ծառայության հրամանատարի տեղակալ Սաուլիուս Նեկրաշևիչյուսը ուրբաթ օրը BNS-ին ասել է, որ Բելառուսի հետ սահմանի որոշ սահմանային անցակետերի փակումը կնվազեցնի սպառնալիքներին հանդիպելու ռիսկը։ 

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ասել է, որ Վիլնյուսը, Վարշավան և Ռիգան պետք է պատրաստ լինեն համատեղ փակել Բելառուսի հետ սահմանը, եթե «Վագներ» ՊՄԿ վարձկանների պատճառով անվտանգության իրավիճակը վատթարանա։ Լեհ պաշտոնյաներն իրենց հերթին ակնարկել են նման հնարավորության մասին:

Լիտվայի և Լեհաստանի ղեկավարները հինգշաբթի օրը հայտնել են, որ Բելառուսում ներկայումս տեղակայված է 4000 վագներցի։ Սակայն, ենթադրաբար, նրանց թիվը ի վերջո կարող է հասնել 10000-ի։