Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։ Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հետեւաբար .բոլոր «լուրերը»,թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երեւանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու կեղծ են ։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թեւանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։

ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.

  1. Կապիտուլյանտի հեռացում։
  2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
  3. Հայաստանի ազգային պետականության պահպանում»,- գրել է նա։