Չորս զինծառայող զոհվել, եւս չորս հոգի վիրավորվել է իսրայելական օդուժի հարվածներից Դամասկոսի մերձակայքում։

Ռազմական աղբյուրը սիրիական ՍԱՆԱ գործակալության հայտարարությունում նշել է, որ այսօր գիշեր, ժամը մոտ 02.20-ին իսրայելական հակառակորդը օդային ագրեսիա է կատարել Գոլանի օկուպացված կողմից Դամասկոսի մերձակայքին, սիրիական ՀՕՊ միջոցները դիմակայել են ագրեսորի հրթիռներին՝ խփելով դրանց մի մասը։

«Ագրեսիան հանգեցրել է չորս զինվորի մահվան, եւս չորս հոգի վիրավորվել է, պատճառվել է որոշ նյութական վնաս»,- ավելացրել է աղբյուրը։