Ուսումնասիրելով, թե անհատականության որ տեսակներն են առավել հաճախ դիմադրում պատվաստումներին, հետազոտողներն անսպասելի արդյունքի են հանգել:
Պատվաստումների նկատմամբ ավելի դիմադրող են եղել էքստրավերտները։ Անհատականության այլ տեսակների համեմատ՝ էքստրավերտները 18%-ով ավելի հաճախ են հրաժարվում COVID-19 պատվաստանյութից, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում։
«Մենք ակնկալում էինք, որ մարդիկ, ովքեր հատկապես բարձր են էքստրավերտիայի մեջ, ավելի ավելի հակված կլինեն պատվաստվելուն», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Էլ Պասոյի Տեխասի համալսարանի ասիստենտ Մելիսա Բեյքերը. «Մենք կարծում էինք, որ այս մարդիկ կցանկանան վերադառնալ աշխարհ և շփվել… Փաստորեն, ամեն ինչ հակառակն է ստացվել»:
Տորոնտոյի համալսարանի հետազոտողի հետ միասին հետազոտական թիմն օգտագործել է ավելի քան 40,000 կանադացի մեծահասակների հարցումներ, որոնք անցկացվել են 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի հուլիսը:





























