BMW-ն «Մոսկվա-Սիթիից» ոչ հեռու խփել է թռչող անօդաչուին, տեղեկացրել է Shot Թելեգրամ-ալիքը։
Արտասովոր ՃՏՊ-ն տեղի է ունեցել նախօրեի կեսգիշերին, Շմիտովյան անցումում։
«Մեր տվյալներով՝ ղեկին «Տրաստ» բանկի մենեջերներից մեկն էր։ Նա ոստիկանություն է կանչել։ Աշխատակիցները զննել են կոպտերը՝ դա DJI Mavic Pro էր, նախատեսված պրոֆեսիոնալ տեսանկարահանման համար։ Այն մի փոքր քերծել էր մեքենայի բամպերը։
Այժմ օպերատիվ աշխատակիցները փնտրում են դրոնի տիրոջը»,- նշել է ռեսուրսը։





























