ԱՄՆ-ը երեքշաբթի կհայտարարի Ուկրաինային 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին, գրում է Reuters-ը։ Այս միջոցները ավելի մեծ գումարի (6,2 մլրդ դոլար) մի մասն են, որ  ազատվել են ռազմական տեխնիկայի արժեքը հաշվարկելիս հաշվապահական սխալի արդյունքում։ Մայիսին Պենտագոնը հայտնել էր, որ սխալմամբ բարձրացրել է Կիևին մատակարարվող զենքի արժեքը, ինչը հնարավորություն է տվել լրացուցիչ մատակարարումներ կատարել։ Ըստ BBC-ի, նոր փաթեթը կներառի ականազերծման սարքավորումներ, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի և Javelin հակատանկային համակարգերի զինամթերք, HIMARS MLRS-ի համար GMLRS հրթիռներ, ինչպես նաև այլ սարքավորումներ և զինամթերք: