Ռուսաստանը պետք է երախտապարտ լինի, եթե Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում։ Որովհետև դա անվտանգություն է Ռուսաստանի համար, որ Ուկրաինան ապագայում երբեք չի մտնի նրա տարածք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է UNIAN-ը։
«Որտեղ ՆԱՏՕ-ն է, այնտեղ պատերազմ չկա։ Եվ բոլոր երկրները մտել են ՆԱՏՕ, քանի որ վախենում էին, որ Խորհրդային Միությունը կվերադառնա Պուտինի ձեռքով։ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար հարձակողական առաքելություն չէ, մենք երբեք ոչ մի տեղ չենք հարձակվել. Ամենուր, որտեղ մենք հարձակվում ենք, մեր տարածքն է։ Մենք այն վերականգնում ենք»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրները, ինչպես և մերձբալթյան երկրները, շատ ուրախ կլինեն, եթե այս պատերազմից հետո ուկրաինացի զինվորները տեղակայվեն իրենց տարածքում և հսկեն իրենց սահմանը։ «Որովհետև բոլորը հասկանում են, որ մենք ունենք հզոր բանակ և շատ զինվորներ»,- ավելացրել է նա։





























