Հարկավոր է վերականգնել պետական գնումների համակարգը եւ վերահսկել գյուղատնտեսական շուկաները; Այսօր` հոկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը; Նրա կարծիքով` գյուղատնտեսական շուկաներում կան սպեկուլյատիվ խմբեր, որոնք ունակ են հաշված ժամերի ընթացքում գին բարձրացնել:
«Միայն կենտրոնական բանկը չի կարող գնաճը զսպել, տնտեսական մրցակցության հանձնաժողովն ու պետեկամուտների կոմիտեն նույնպես պետք է իրենց խոսքն ասեն»,- հայտարարեց Թ. Մանասերյանը:




























