Սկանդալային համբավ ունեցող կանանց Femen շարժման ակտիվիստուհիները, Կիեւի կենտրոնական Կրեշչյատիկի փողոցում բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի:

Կիսամերկ (թոփլես) 5 ակտիվիստուհիներ բարձրացել են Կենտրոնական հանրախանութի շենքի բազրիքին եւ սկսել են վանկարկել. «Юлия - одна фигня» («Յուլյան նույն քաքն է):

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ վիրավորական արտահայտությունն ավելի կոշտ է եղել: Նրանք ձեռքերում պահել են «Միացրու խելքդ» կարգախոսը, անգլերենով եւ ռուսերենով:

Նրանք գլուխներին դրել են ուկրաինական պսակներ` ծաղիկներով ու ժապավեններով:

Հիշեցնենք, որ այսօր, Կիեւի Պեչերյան դատարանում հրապարակվել է Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ դատավճիռը` «գազի գործով»: Դատարանի մոտ հավաքվել են Տիմոշենկոյի կողմնակիցները եւ հակառակորդները` որոնք աղմկոտ ակցիա են իրականացնում: