ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զեյդ Ալ Նահյանը մտադիր  է Դուբայում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին հայտնում է L'Orient-Le Jour թերթը՝ դիվանագիտական ​​աղբյուրներին հղումով։

Հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը։ Մուհամեդ բեն Զեյդ Ալ Նահյանը ստացել է Ֆրանցիսկոս պապի աջակցությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է Դուբայում Պուտինի և Զելենսկու հանդիպման ծրագրի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա աջակցել է նախաձեռնությանը և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։