Գուբեյ քաղաքը կառուցվել է Չինական Մեծ պարսպի ստորոտում՝ Պեկինից 150 կիլոմետր հեռավորության վրա (ֆոտոռեպորտաժ)։
Այս վայրում հին ժամանակներում զինվորական կայազոր է եղել է, որը հսկել է չինական պարիսպը, իսկ 2014 թվականին տեղի փոքրիկ գյուղի հիման վրա կառուցվել է թանկարժեք զբոսաշրջային հանգստավայր, իսկ բնակիչներին տեղափոխել են մոտակայքում հատուկ իրենց համար կառուցված գյուղ։
Չինական մեծ պարսպի հատվածը՝ Սիմաթայը, բավականին վաղուց հայտնի զբոսաշրջային վայր է, իսկ քաղաքը, որը գտնվում է Պեկինից հյուսիս-արևելք գտնվող Միյուն գավառում, կառուցվել է այնպես, ինչպես կառուցել են հին ժամանակներում՝ այն նյութերից, որոնք եղել են այն ժամանակ: Հարկ է ավելացնել, որ Գուբեյը կառուցված է երկրի հարավում գտնվող հայտնի Վուժեն քաղաքի օրինակով, որը կոչվում է նաև «չինական Վենետիկ»՝ բազմաթիվ ջրանցքների և նեղ փողոցների շնորհիվ։
Գուբեյում ներկայացված է Մին և Ցին դինաստիաների ճարտարապետությունը։ Քաղաքի միջով հոսում է գետ, որով կարելի է ճանապարհորդել ավանդական չինական նավակներով։
Կարող եք նաև այցելել նկուղ, որտեղ չինական օղի է պատրաստվում։
Ամբողջ քաղաքը հյուրանոցների, փոքրիկ ու հարմարավետ խանութների, ճաշարանների և ռեստորանների շարք է: Իսկ ամբողջ քաղաքի վրա հառնում է Գուանյին Բուդդայի տաճարի պագոդան:
Պարույր Սինյավսկի՝ Չինաստանից



























