Տյումենի բնակիչը տրակտոր գնելու համար վաճառքի է հանել «Ղրիմի կամրջի կառուցման համար» մեդալը, որը սահմանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և որը նվիվել է իր անունից, գրում է Ura.ru-ն։
Պարգևատրման համար տղամարդը խնդրում է 450 000 ռուբլի։
Նա որոշել է, որ վաստակած գումարով կարող է գնել իր վաղեմի երազանքը՝ տրակտոր։
Մրցանակը սահմանվել է 2018 թվականին՝ Պուտինի հրամանով։ Մեդալը շնորհվում է նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Կերչի նեղուցով տրանսպորտային անցուղու նախագծման և կառուցման գործում։





























