«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողների վրա Դեյր էզ Զոր նահանգում։ Զոհվել է 23 մարդ, տեղեկացրել է Sky News Arabia հեռուստաալիքը։

Աղբյուրի համաձայն՝ հարձակման է ենթարկվել այն ավտոբուսը, որտեղ զինվորականներ կային։

Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, տուժել են նաեւ մի քանի զինծառայողներ։