Ստեղծվել է արդար սպորտի միջազգային կոալիցիա: Այն ներառում է 35 երկիր, որոնք պատրաստ են բոյկոտել Ֆրանսիայի մայրաքաղաքի Օլիմպիական խաղերը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։

Նա պարզաբանել է, որ դա տեղի կունենա, եթե Ռուսաստանին ու Բելառուսին թույլ տան մասնակցել մրցույթին։

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները կարող են հանդես գալ Ֆրանսիայում կայանալիք Օլիմպիական խաղերում անհատական ​​մրցումներում՝ չեզոք կարգավիճակով։