Վրացի փրկարարները Ռաչա բարձրլեռնային երկրամասի Շովի հանգստավայրում հայտնաբերել են եւս մեկ դի։ Սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 27-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։

«Այո, հաստատում ենք, որ եւս մեկ դի է հայտնաբերվել»,-հայտնել է մամուլի ծառայությունը։

Շարունակվում են վեց մարդու որոնումները, հավելել է մամուլի ծառայությունը։