Պակիստանում երկու քրիստոնյա է կալանավորվել, որոնք մեղադրվում են աստվածանարգության մեջ, հաղորդում է Reuters-ը։

Պակիստանում հայհոյանքը պատժվում է մահապատժով, եւ չնայած դեռ ոչ ոք մահապատժի չի ենթարկվել, մեղադրյալներից շատերը զայրացած ամբոխի կողմից լինչի դատաստանի են արժանացել։

Ավելի վաղ մուսուլմանների ամբոխը հրկիզել է տեղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների եկեղեցիներն ու տները՝ տեղի ունեցածը բացատրելով երկու քրիստոնյաների կողմից աստվածանարգությամբ: