Գերմանիայում կադրերի պակասը գնահատվում է 1,5 միլիոն մասնագետ։ Որակյալ կադրերի ներգրավման հարցը պարբերաբար քննարկվում է քաղաքական գործիչների եւ փորձագետների կողմից: Ընդ որում, կյանքի գրավչությամբ Գերմանիան ակնհայտորեն զիջում է այլ երկրներին, գրում է DW-ն:

Expat Insider 2023-ի հոբելյանական թողարկումը ՝ նվիրված հետազոտության 10-ամյակին, որը, հեղինակների խոսքով, աշխարհում ամենամասշտաբայինն է, այս տարի ընդգրկում է հարցման 12 հազար մասնակիցների:

Արտագաղթողների մեծ մասը (օտարերկրյա մասնագետներ, ովքեր աշխատում եւ ապրում են այլ երկրում-խմբ.) այս պահին բնակվում եւ աշխատում են Գերմանիայում։ Դրան հաջորդում են Իսպանիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Իտալիան եւ Կանադան:

Օտարերկրացի մասնագետների համար ապրելու եւ աշխատելու լավագույն վայրը Մեքսիկան է։ Այս երկիրը նվաճել է լավագույնի կոչումն իր բարյացակամությամբ եւ բարենպաստ մթնոլորտով։ Լավագույն տասնյակում են Իսպանիան, Պանամայի Հանրապետությունը, Մալայզիան, Թայվանը, Թաիլանդը, Կոստա Ռիկայի Հանրապետությունը, Ֆիլիպինները, Բահրեյնը, Պորտուգալիան:

Արտագաղթյալների համար աշխատանքի վատագույն պայմաններ առաջարկող երկրների շարքում Գերմանիային են միանում Նոր Զելանդիան, Մալթան, Իտալիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան, Թուրքիան, Նորվեգիան և Քուվեյթը։