Ալբանիայի ոստիկանությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հրդեհներ բռնկելու համար չորս մարդ է ձերբակալել, քանի որ զինվորներն ու հրշեջները տեղակայվել էին ափամերձ զբոսաշրջային շրջաններ՝ տարածվող անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, հայտնում է Reuters-ը։
Ալբանիայում շատ ֆերմերներ հրկիզել են մշակովի ցանքատարածությունները՝ նախքան նոր բերք տնկելը կոճղերը, մոլախոտերը և թափոնները հեռացնելու համար: Հուլիսին Ալբանիան հայտնաբերել է 14 մարդու և նրանց նկատմամբ անտառային հրդեհներ բռնկելու մեղադրանք ներկայացրել։
Երկու ֆերմերներ են ձերբակալվել զբոսաշրջային Քեպարո գյուղի մոտ հրդեհի բռնկման համար, ինչի հետևանքով տասնյակ հեկտարներ են այրվել՝ վտանգելով տներն ու ձիթապտղի այգիները։
Ալբանական բանակը հայտնել է, որ ուղարկել է 40 զինվորական՝ օգնելու տեղական իշխանություններին հրդեհի դեմ պայքարում՝ բահեր և ջուր կրելով իրենց մեջքին մինչև բլրի գագաթը:
Տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկները հետևում էին, թե ինչպես է բանակային ուղղաթիռը ջուր բարձրացնում Հոնիական ծովից՝ կրակը մարելու համար, թեև նրանցից շատերն անարգել շարունակել են իրենց հանգիստը:
Ոստիկանությունը հայտնել է, որ արևելյան Էլբասան քաղաքում երկու հոգի նույնպես ձերբակալվել են իրենց հողերը հրկիզելու համար այն բանից հետո, երբ կրակը դուրս է եկել վերահսկողությունից և տարածվել այլ շրջաններում:
Ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին «ոչ մի դեպքում կրակ չվառել, քանի որ այս արարքը հանցագործություն է և պատժվում է օրենքով»։
Ալբանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի առաջին երկու շաբաթվա ընթացքում 95 հրդեհ է գրանցվել։




























