Ամբողջ աշխարհում հաշվվում է մոտ 37 միլիոն կույր եւ 124 մլն վատ տեսողություն ունեցող մարդ: Յուրաքանչյուր 5 վայրկյանի ընթացքում աշխարհում կուրանում է մի չափահաս մարդ, իսկ յուրաքանչյուր րոպե` մի երեխա: Նման թվեր ներկայացրել է ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ակադեմիկոս Ֆյոդորովի անվան «Աչքի միկրովիրահատություն» օֆտոլմոլոգիական կենտրոնում` Բաց դռների օրը, որը նվիրված էր Տեսողության համաշխարհային օրվան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, ապա 2020-ին աշխարհում կույրերի թիվը կկրնապատկվի` հասնելով 75 միլիոնի: Ընդ որում, դեպքերի երեք քառորդի դեպքում կուրությունը ենթակա է բուժման կամ կանխարգելման, պնդում են բժիշկները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տեսողական խնդիրրներ ունեցող մարդկանց մոտ 87 տոկոսը բնակվում է աշխարհի զարգացող երկրներում:




























