Թուրքիայի Անթալիա նահանգի Մուրադփաշայի շրջանի  ազգային  կրթության վարչության որոշումը զարմացրել է թուրք հասարակությանը։

Թուրքական Cumhutiyet-ի փոխանցմամբ՝ Մուրադփաշայի շրջանի ազգային կրթության վարչության որոշման մեջ նշվում է, որ շրջանի դպրոցներում տղա աշակերտները պետք է 1 մետրից ավել չմոտենան աղջիկներին։ Որոշման մեջ նշվում է, որ դա արվում է՝ սեռական ոտնձգությունների եւ այլ իրավիճակների չհանդիպելու համար։