Ֆինլանդիան շուտով կհաստատի Ուկրաինային օգնության նոր՝ արդեն 18-րդ փաթեթը։
Այս մասին օգոստոսի 23-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում ասել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն, գրում է European Pravda-ն։
Օրպոն հիշեցրել է, որ պատերազմի ժամանակ Ֆինլանդիան Ուկրաինային օգնության 17 փաթեթ է տրամադրել։ Նրա խոսքով՝ շատ շուտով կհասնի օգնության 18-րդ փաթեթը։ Կառավարությունը պետք է այն հաստատի շաբաթվա վերջին։
Ըստ Օրպոյի, այս փաթեթը ծավալով նույնն է, ինչ նախորդները։ Նա նշել է, որ հաշվի առնելով երկրի չափը՝ Ֆինլանդիան Ուկրաինայի ամենամեծ դոնորներից մեկն է։
«Այնտեղ իրոք անհրաժեշտ բաներ կան՝ ծանր զենք և զինամթերք», - մեկնաբանել է Օրպոն օգնության փաթեթի պարունակությունը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային արդեն իսկ ցուցաբերած օգնության համար և ասել, որ նոր փաթեթն իսկապես անհրաժեշտ է։
Օրպոն համեմատել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներկայիս պատերազմը Ֆինլանդիայի ձմեռային պատերազմի հետ:
«Ֆինլանդիան կռվել է այնպես, ինչպես հիմա կռվում է Ուկրաինան»,- ասել է Ֆինլանդիայի վարչապետը։





























