Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքը այսօր՝ օգոստոսի 23–ին հավաք անցկացրեց Շառլ Ազնավուրի հրապարակում, որից հետո քայլերթ արեցին Երեւանի փողոցներով:

Նրանք վանկարկում էին դաշինքի կարգախոսը՝ «Միացիր, որ փոխենք»:

Դաշինքը նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր առավոտյան Հաղթանակ զբոսայգուց։

Դաշինքի՝ քաղաքապետի թեկնածուն նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն է։