Մեծ Բրիտանիայի իշխանությունները սկսել են օգտագործել շտրիխ կոդով ապարանջաններ՝ երկիր ժամանած անօրինական միգրանտներին հետևելու համար, հինգշաբթի հաղորդել է Financial Times-ը։

Մեծ Բրիտանիան սկսել է շտրիխ-կոդով ապարանջաններ հագցնել փախստականների ընդունման կենտրոններում պահվող, փոքր նավակներով ժամանած միգրանտների ձեռքին,   քանի որ կառավարությունը փորձում է հետևել երկիր եկածբոլոր մարդկանց:

Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարությունը 1,6 միլիոն ֆունտ ստեռլինգի պայմանագիր է կնքել բրիտանական Barcode Warehouse տեխնոլոգիական ընկերության հետ և սկսել է այդ միջոցառումը իրականացնել անցյալ տարվանից: Ընկերությունը իշխանություններին տրամադրում է ապարանջաններ, սքանավորման համապատասխան սարքավորումներ և ծրագրային ապահովում՝ միգրանտներին հետևելու համար: Նմանատիպ ապարանջաններ են տրվում բրիտանական հիվանդանոցներում գտնվող հիվանդներին, նշում է Financial Times-ը։

Հոդվածում ասվում է, որ պիտակավորման համակարգը ներդրվել է, որպեսզի նախարարությունը կարողանա հետևել անօրինական ներգաղթյալների թվին և գտնվելու վայրին՝  Քենթի հիմնական փախստականների ընդունման կենտրոններում և փորձել լուծել նորեկների  տվյալների հավաքագրման խնդիրները:

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են բրիտանական իշխանությունների որոշումը՝ ասելով, որ այդ կերպ նրանք փախստականներին վերաբերվում են «որպես իրերի, ոչ թե մարդկանց», սակայն ՆԳՆ-ն պատասխանել է, որ նման ապարանջանների ներդրումը կօգնի բարելավել նոր ժամանողների նկատմամբ վերահսկողությունը, գրում է պարբերականը։