ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 11 ռուսաստանցիների, այդ թվում՝ Չեչնիայի ղեկավարի մոր՝ Այմանի Կադիրովայի նկատմամբ, ցուցակը հրապարակված է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության վարչության կայքում, հայտնում է РБК-ն։
Բացի Կադիրովի մորից, սահմանափակող միջոցների են ենթարկվել.
Չեչնիայի ներքին գործերի նախարարության Ռուսաստանի հերոս Ահմադ-Հաջի Կադիրովի անվան ոստիկանության հատուկ գնդի հրամանատար Զամիդ Չալաևը,
Չեչնիայի կառավարության նախագահ Մուսլիմ Խուչիևը,
Չեչնիայում մարդու իրավունքների հանձնակատար Մանսուր Սոլտաևը,
Սևաստոպոլի պետական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Նեչաևը,
«Արտեկ» մանկական կենտրոնի տնօրեն Կոնստանտին Ֆեդորենկոն,
Բելգորոդի մարզում երեխաների իրավունքների հանձնակատար Գալինա Պյատիխը,
Զապորոժիեի մարզի կրթության և գիտության նախարար Ելենա Շապուրովան,
Ռոստովի մարզում երեխաների իրավունքների հանձնակատար Իրինա Չերկասովան,
Կալուգայի մարզում երեխաների իրավունքների հանձնակատար Իրինա Ագեևան։
Բացի այդ, սահմանափակումների տակ է հայտնվել «Արտեկ» մանկական միջազգային կենտրոնը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 24-ին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Ըստ նրա, սահմանափակումներ են մտցվում նրանց նկատմամբ, ովքեր «հազարավոր ուկրաինացի երեխաների բռնի ուժով Ռուսաստան են տարել»։





























