Չինաստանը լուրջ դժգոհություն է հայտնում և կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի մտադրությանը և կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ հետ կանչել իր որոշումը։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

ԶԼՄ-ների հաղորդմամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին,  500 միլիոն դոլարով  F-16 կործանիչների  որոնման և հետևելու ինֆրակարմիր համակարգերի  և այլ սարքավորումների հնարավոր վաճառքին, տեղեկացնում է  Xinhua-ն։