Իսրայելը և Սաուդյան Արաբիան կարող են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համաձայնագիր ստորագրել 2024 թվականի սկզբին, հայտնում է Ynet-ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային։
«Խոսքը Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև խաղաղության համաձայնագրի մասին է»,- ասել է աղբյուրը։
Նման լավատեսական կանխատեսումը հնարավոր է դարձել թագավորություն ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի կատարած երեք այցից և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ բանակցություններում արձանագրված առաջընթացից հետո, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Հրատարակության զրուցակիցն ասել է, որ այս բանակցությունների առանցքում եղել է Էր Ռիադին Իրանից պաշտպանվելու համար զենքի մատակարարումը։ Սաուդյան Արաբիան ձգտում է պաշտպանության ոլորտում պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ, որը կպահանջի ԱՄՆ Սենատի երկու երրորդի հավանությունը, նշում է իսրայելական հրատարակությունը։
Նրա տվյալով, բանակցություններում քննարկվում է նաեւ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական միջուկային ծրագիրը, որը հարցեր է առաջացնում Իսրայելում։
Ինչ վերաբերում է պաղեստինյան խնդրին, ապա քննարկումը կենտրոնացած է Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից պաղեստինցիներին տրվող տնտեսական օգնության, այլ ոչ թե օկուպացված արաբական տարածքներում բնակեցման դադարեցման պահանջի վրա, ինչին Իսրայելի կառավարությունը դեմ է, ասել է իսրայելցի պաշտոնյան։ .





























