Անկարայում Դանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ագե Սանդալ Մելլերը հինգերորդ անգամ կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրանը այրելու շարունակվող գործողությունների առնչությամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 

Օգոստոսի 18-ին, 21-ին, 22-ին և 23-ին Թուրքիայում Դանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։

Դիվանագիտական ​​աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, Մելլերը հինգերորդ անգամ է կանչվել Թուրքիայի ԱԳՆ՝ Կոպենհագենում Թուրքիայի և որոշ մուսուլմանական երկրների դեսպանատների դիմաց Ղուրանի հրկիզման շարունակական գործողությունների կապակցությամբ։