Նիդեռլանդներն եվրահանձնակատարի պաշտոնում առաջ է քաշել Արտաքին գործերի նախարարի ԺՊ Վոպկե Հոկստրային՝ այն բանից հետո, երբ Ֆրանս Թիմերմանսը որոշեց թողնել Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց վարչապետի ԺՊ Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է Նախարարների կաբինետի եւ ԵՄ ղեկավարության հետ ծավալուն խորհրդակցություններից հետո։ Հոկստրայի «լավ թեկնածու է» և ունի «մեծ փորձ ֆինանսների և արտաքին հարաբերությունների ոլորտում», - ասաց Ռյուտեն:
Հաջորդ շաբաթ նախատեսվում է Հոկստրայի հանդիպումը ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Բացի այդ, նրա թեկնածությունը պետք է հաստատի Եվրախորհրդարանը։ Ակնկալվում է, որ Հոկստրան, ինչպես Թիմերմանսը, կլինի պատասխանատու կլիմայի համար:





























