Նիգերի արտաքին գործերի նախարարությունը որոշել է Ֆրանսիայի դեսպանին զրկել ագրեմանից և խնդրել նրան լքել երկիրը, հետևում է գերատեսչության հաղորդագրությունից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Նիգերիայի իրավասու իշխանությունները որոշել են ագրեմանից զրկել պարոն (Նիգերում Ֆրանսիայի դեսպան.-Խմբ.) Սիլվեն Իտեին և խնդրել նրան լքել Նիգերի տարածքը 48 ժամվա ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է, այդ թվում նաև Ֆրանսիայի իշխանությունների գործողությունների պատճառով, որոնք հակասում են Նիգերի շահերին։