ՀԱՊԿ-ն զորավարժություններին դիտորդների է հրավիրել Սաուդյան Արաբիայից, Իրանից, ՉԺՀ-ից եւ Մոնղոլիայից։

Մարտական եղբայրություն-2023 զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում։

Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

ՀԱՊԿ առաջիկա զորավարժություններին շեշտը կդրվի անօդաչուների կիրառմանն ու դրանց դեմ պայքարի միջոցների վրա։