ՌԴ-ի, Թուրքիայի և Կատարի մասնակցությամբ հացահատիկային գործարքի վերսկսման մասին պայմանավորվածություն չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Կատարի մասնակցությամբ հացահատիկային գործարքի վերսկսման հարցի շուրջ փոխգործակցության տարբեր տարբերակներ կան, սակայն առայժմ նման պայմանավորվածություն չկա։
Նա հավելել է, որ տարբեր ձեւաչափերով քննարկումները շարունակվում են ։




























