Կիևը կարող է սկսել F-16-ի օգտագործումը 2024 թվականի գարնանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, հաղորդում է Bild-ը։

«Մենք սկսել ենք մեր օդաչուների, ինժեներների և տեխնիկների վերապատրաստման դասընթացները։

Անհրաժեշտ է Ուկրաինայում ինքնաթիռների համար ենթակառուցվածքներ պատրաստել, ինչը կտեւի մոտ վեց ամիս»,-ասել է Ռեզնիկովը։