Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի քաղաքականությունը բացառում է Ուկրաինայի հակամարտությանը ուղիղ մասնակցություն։
«Մենք ձգտում ենք բացառել ուղիղ մասնակցությունը Ռուսաստանի հետ հակամարտությանը։ Ֆրանսիան փորձում է խուսափել ուկրաինական հակամարտության ցանկացած էսկալացիայից»,-ասել է նա։
Միեւնույն ժամանակ, նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առավելագույն օգնություն է ցուցաբերում Կիեւին հումանիտար եւ տնտեսական ոլորտներում, ինչպես նաեւ սպառազինությունների մատակարարման ոլորտում:
Փարիզում բացված Ֆրանսիայի դեսպանների խորհրդակցությանը մասնակցում են 160 երկրներում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ 15 միջազգային կազմակերպություններում հանրապետության ներկայացուցիչներ:




























