Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտնել է, որ իր ամուսինը սենդվիչի գնով վաճառել է Stark Logistics-ի իր մասնաբաժինը, որը շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ, հայտնում է ERR-ը։

«Ես դատապարտում եմ ցանկացած գործունեություն Ռուսաստանում կամ Ռուսաստանի հետ։ Եվ իմ ամուսինն այսօր իր գործողություններով ցույց է տվել, որ ինքը դա հասկանում է՝ ընկերությունում իր մասնաբաժինը վաճառելով… սենդվիչի գնով»,- ասել է Կալլասը:

Էստոնիայի վարչապետը սկանդալի մեջ է հայտնվել ԶԼՄ-ներում տեղեկատվության հայտնվելու պատճառով, որ Stark Logistics տրանսպորտային ընկերությունը շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ։ Խոսքը մի ընկերության մասին է, որը մասամբ պատկանում է վարչապետի ամուսնուն։ Ինքը՝ Կալլասը, պնդում է, որ գրեթե ոչինչ չգիտեր ամուսնու բիզնեսի մասին։