Չիկագոյի հեռուստատեսության նկարահանող խմբի անդամները, որոնք լուսաբանում էին մի շարք կողոպուտներ, ի վերջո, իրենք են թալանի զոհ դարձել, երբ նրանց զենքի սպառնալիքով մոտեցել էին դահուկների դիմակներով երեք զինված մարդիկ, հայտնում է Associated Press-ը:

Իսպանալեզու Univision Chicago հեռուստաընկերությունը հայտնել է, որ լրագրողը և օպերատորը աշխատում էին երկուշաբթի առավոտյան ժամը 5-ի սահմաններում Չիկագոյի Վեսթ Թաուն թաղամասում, երբ երեք դիմակավորված տղամարդիկ հրազենով հափշտակել են հեռուստատեսային տեսախցիկը և այլ իրեր:

Univision Chicago-ի նորությունների գծով փոխնախագահ Լուիս Գոդինեսը Chicago Tribune-ին ասել է, որ անձնակազմը նկարահանում էր West Town-ի կողոպուտի պատմությունը, որը պետք է հեռարձակվեր առավոտյան լուրերով: Նա պատմել է, որ կադրերը եղել են գողացված տեսախցիկի վրա, և պատմությունն այդպես էլ եթեր դուրս չի եկել։ 

Չիկագոյի ոստիկանությունը պարզել է տուժածների ինքնությունը՝ 28-ամյա տղամարդ և 42-ամյա կին: Երեք ավազակներ մոխրագույն սեդանով և սև ամենագնացով մոտեցել են նրանց։ Զինված ավազակները լրատվական խմբից իրերը խլելուց հետո, իրենց մեքենաներով փախել են։

Ոստիկանության տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան, ոչ ոք կալանավորված չէ։