Ավստրիացի քաղաքական, հասարակական գործիչ Գյունտեր Ֆելինգերը կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: Նա այդ մասին գրել է X միկրոբլոգում:
«Կոչ եմ անում Հայաստանին դուրս գալ ձախողված ՀԱՊԿ-ից եւ միանալ ՆԱՏՕ-ին, Նիկոլ Փաշինյա՛ն: Պաշտպանել Հայաստանը, ԱՄՆ», - գրել է նա:
Գյունտեր Ֆելինգերը Ավստրիայի, Բոսնիայի, Կոսովոյի եւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ–ին անդամակցության ջատագով է։






























