Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է մտածել հացահատիկի գործարքի վերակենդանացման մասին, բայց միայն ռուսական գյուղմթերքի արտահանման սահմանափակումների վերացումից հետո։ Այս մասին Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Կցանկանայի վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը. մենք պատրաստ կլինենք քննարկել հացահատիկի գործարքը վերականգնելու հնարավորությունը, ես այսօր ևս մեկ անգամ ասացի այդ մասին նախագահին, և մենք դա կանենք, հենց որ կատարվեն համաձայնագրի մեջ արձանագրված, ռուսաստանյան գյուղմթերքի արտահանման սահմանափակումները վերացնելու մասին բոլոր պայմանավորվածությունները»,- ասել է Պուտինը։
Ըստ նրա, Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարքին մի քանի օրվա ընթացքում՝ իր բոլոր պահանջները կատարելուց հետո։





























