Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ համաձայնության է եկել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ռուսական հացահատիկի վերամշակման և աղքատ երկրներ ուղարկելու հարցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք աղքատ երկրներ հացահատիկ ուղարկելու նախաձեռնությունը։ Մենք համաձայն ենք նման աշխատանք իրականացնել։ Պայմանավորվեցինք, որ կկարողանանք ալյուրի վերածված ռուսական հացահատիկը ուղարկել աղքատ երկրներ»,- ասել է Էրդողանը Սոչիում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Էրդողանը ողջունել է այս աշխատանքին նաև Քաթարի մասնակցությունը։





























