Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2901-ի։ իսկ վիրավորների թիվն ավելացել է ավելի քան երկու անգամ եւ հասել 5530-ի, հաղորդում է Reuters-ը։

Սա Մարոկկոյի ամենամահաբեր երկրաշարժն է 1960 թվականից ի վեր եւ ամենահզորն է ավելի քան մեկ դար:

Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից եւ Կատարից փրկարարները օգնություն են ցուցաբերում Մարոկկոյի որոնողական խմբերին, իսկ Իտալիան, Բելգիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հայտնել են, որ իրենց օգնության առաջարկները դեռ չեն ընդունվել: