Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հետ կքննարկի հացահատիկի գործարքը եւ իրավիճակն Ուկրաինայում։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրին։

«Նախագահը կընդունի ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգին Նյու Յորքի Թուրքիայի տանը։ Կքննարկվի հրատապ օրակարգը՝ իրավիճակն Ուկրաինայում, սեւծովյան հացահատիկային գործարքը եւ, իհարկե, համագործակցությունը Թուրքիա-ՆԱՏՕ գծով»,- նշել են Էրդողանի աշխատակազմում։