Կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած բախումների հետեւանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։

Նրանք այս պահին անցնում են բժշկական  անհրաժեշտ հետազոտություններ։

Առողջապահության նախարարությունը նրանց առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։