Վրաստանի արդարադատության նախարարությունը սկսել է նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեին քաղաքացիությունից զրկելու ընթացակարգը, որն հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ եւ ունի նաեւ ՌԴ քաղաքացիություն: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ ընթացակարգի ավարտից հետո գործակալության եզրակացությունը ամենակարճ ժամկետում կփոխանցվի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ անձի կողմից այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում նա ավտոմատ կերպով կորցնում է Վրաստանի քաղաքացիությունը: Երկքաղաքացիությունը ճանաչելու համար նա պետք է դիմի նախագահին, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել է Զուրաբիշվիլին, նախկին գլխավոր դատախազի կողմից ոչ մի փաստաթուղթ չի ստացվել:





























