Ռուսական ZALA AERO ընկերությունը ստեղծել է «Գերան» («Герань») կամիկաձե-դրոնի անալոգը, որն ստացել է «Իտալմաս» անվանումը, տեղեկացրել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի սյուժեում նշվել է, որ նոր զինատեսակը «Գերանին» նմանվող ձեւ եւ ներքին այրման շարժիչ ունի։ Վառելիքը լցվում է դրոնի թեւերի բաքերում։ Անօդաչուն լիովին հայրենական արտադրության է։
Ինչպես տեղեկացրել է «Աերոսքան» ընկերության գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Զախարովը, նոր անօդաչուն մինչեւ 200 կիլոմետր գործողության հեռավորություն ունի։





























