84 տարեկանում մահացել է Վրաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան Ռամազ Չխիկվաձեն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նրա ստեղծած կատակերգական կերպարները «Դյուման Կովկասում», «Ապահովագրական գործակալը», «Սխալների կատակերգություն», «Ոսկե սկուտեղով մատուցողը» ֆիլմերում ընդմիշտ մտել են կինոյի պատմություն:

1972-ին Չխիկաձեն դարձավ Վրաստանի ժողովրդական արտիստ, իսկ 1981-ին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: