Վարսավիր Դեւիդ Փոլը 80 հազար դոլար պարտքի համար դատի է տվել Փոլ Մաքքարթնիի նախկին կնոջը: Փոլը սպասարկել է Հիզեր Միլսին 2005-ից, սակայն 2008-ին հրաժարվել է:

Վարսավիրը յուրաքանչյուր կտրվածքի ու հարդարման համար վերցրել է 5 հազար դոլար: Միլսը չի վճարել` պատճառաբանելով, որ մինչեւ ապահարզանի գործընթացի ավարտն անվճարունակ է:

Դատարանի որոշմամբ Միլսը Մաքքարթնիից ստացավ 38 միլիոն դոլար:

Հոկտեմբերի 9-ին Մաքքարթնին ամուսնացավ երրորդ անգամ: Նրա կինը դարձավ 47-ամյա ամերիկուհի Նենսի Շեւելը: