Շաբաթ առավոտից Իսրայել պետությունը պատերազմի մեջ է։ ՀԱՄԱՍ-ն արդյունավետ անսպասելի հարձակում ձեռնարկեց, որն անակնկալի բերեց իսրայելական հետախուզական կազմակերպություններին և Գազայի հատվածի հետ սահմանին ոչնչացրեց օպերատիվ պաշտպանության դոկտրինը, գրում է Haaretz-ի սյունակագիր Ամոս Հարելը:

Հարելի խոսքով՝ իսրայելական կողմում կան մեծ թվով զոհվածներ ու վիրավորներ, որոնք դեռ պետք է ամբողջությամբ պարզվեն։ Գազայից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ Իսրայելից այնտեղ են բերվել զգալի թվով պատանդներ ու դիակներ։

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը և իսրայելական ոստիկանությունը ներկայումս տնետուն կռվում են սահմանի երկայնքով իսրայելական համայնքների տներում թաքնված զինված պաղեստինցիների հետ։ Բանակը պատերազմին համարժեք մասշտաբներով ովպահեստազորայինների է զորակոչում։

Որոշ համայնքներում և ռազմակայաններում սարսափելի ջարդեր են տեղի ունեցել: Թեև Իսրայելի վրա հազարավոր հրթիռներ են արձակվել՝ հարավից դեպի Երուսաղեմ և Թել Ավիվի մեծ տարածք, սա հիմնականում շեղում է. ՀԱՄԱՍ-ի ռազմական ջանքերը կենտրոնացած են Գազայի սահմանին գտնվող իսրայելական համայնքների վրա: Ցավոք, այն շատ հաջող էր, գրում է Հարելը։

«Կարծես թե Գազայի հատվածից շաբաթ օրը տեղի ունեցած հարվածի վերաբերյալ հետախուզություն չի եղել, սակայն նախնական ցուցումներ կային: Այժմ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կպատասխանի ավելի շատ ուժերով, և չի կարելի բացառել ցամաքային մանևրի և հատվածի օկուպացիայի հնարավորությունը»,- ընդգծում է հոդվածի հեղինակը։